Հայերեն   English   Русский  

Հստակ պատասխանների ակնկալիքով


  
դիտումներ: 135

«Լրատվամիջոցներից պարբերաբար տեղեկանում ենք, որ մարդիկ, ում նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, շրջում են Վրաստանում, կամ Չեխիայում, կամ ԵՄ այլ երկրներում, կամ աշխարհի որևէ այլ անկյունում:

Նրանցից ոմանց նկատմամբ, ըստ մամուլի տեղակատվության, և ըստ քննչական ծառայությունների ընտրված են խափանման միջոցներ, այդ թվում ստորագրություն չհեռանալու մասին: Բայց չգիտես ինչպես մի դեպքում նրանց երկրից դուրս գալու համար որևէ խոչընդոտ չկա, մեկ այլ դեպքում նույնիսկ դատարանի թույլտվության առկայության պարագայում ակնհայտ արհեստական պատճառներով ելքն արգելվում է:

Հիմա հարց, որ իսկապես շատերին է հետաքրքրում. անձինք, ում նկատմամբ հարուցված է քրեական գործ, ի՞նչ իրավական հիմքերի, ի՞նչ հիմնավորումների առկայությամբ են երկրից դուրս գալիս: Ո՞վ է որոշում այս մեկին կարելի է, մյուսին՝ ոչ։

Անհրաժեշտություն է առաջանում հրապարակել այդ մարդկանց ելքի թույլտվության փաստաթղթերը։ Շատ կարևոր է հասկանալ, դրանք բոլորը դատարանի որոշումներո՞վ են և բոլորը պատշաճ դատաիրավական ձևակերպմամբ։ Հակառակ դեպքում գործում է բացահայտ կամայական մոտեցում։ ինչպես է, որ մի դեպքում ունենալով դատարանի թույլտվությունը մարդիկ զրկված են երկրից դուրս գալու հնարավորությունից, և բացատրությունները ակնհայտ արհեստական են, իսկ այլ դեպքերում անհայտ ծագման թույլտվություններով, գուցե ուղղակի պայմանավորվածությունների արդյունքում շրջում են աշխարհով մեկ և միայն նոր պայմանավորվածության համար վերադառնում Հայաստան»:

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: