Հայերեն   English   Русский  

Պեսկովը՝ Վրաստանում ռուսատյացության հիստերիայի մասին


  
դիտումներ: 163

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է Վրաստանում արհեստականորեն բորբոքվող ռուսատյացության հիստերիայի մասին: Գրում է Russian.rt.com-ը:

«Ընդհանուր առմամբ, ցավոք սրտի, կարելի է ասել, որ այսօր Վրաստանում տիրում է ուժեղ ռուսատյացության հիստերիա, որը հմտորեն բորբոքվում է արմատական տարրերով: Այս հարցում կարելի է միայն ափսոսանք հայտնել», - ասել է Պեսկովը:

Ավելի վաղ Թբիլիսիի կինոթատրոնների ասոցիացիան հայտարարել էր, որ Վրաստանի մայրաքաղաքում բողոքի ակցիաների մեկնարկից հետո դադարել են ռուսերեն թարգմանությամբ ֆիլմեր և անիմացիա ցուցադրել:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով հուլիսի 8-ից արգելվում է ռուսական ավիաընկերություններին քաղաքացիների օդային փոխադրումներ իրականացնել դեպի Վրաստան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: