Հայերեն   English   Русский  

Ղազախստանի ռազմական պահեստում պայթյունները շարունակվում են


  
դիտումներ: 161

Ղազախստանի ներքին գործերի նախարար Երլան Տուրգումբաևը հայտարարել է, որ երկրի հարավում գտնվող ռազմական պահեստում բռնկված հրդեհի մարման աշխատանքները դադարեցվել են տարածաշրջանում շարունակվող պայթյունների պատճառով: Գրում է Russian.rt.com-ը:

«Քանի դեռ պահեստներում պայթյունների փաստեր կան, հրդեհի մարման աշխատանքները կասեցվում են», - TASS լրատվական գործակալությունը մեջբերում է նախարարի խոսքերը:

Տուրգումբաևը հավելել է նաև, որ Արիս քաղաքում գործում է 23 հրդեհային հաշվարկ: Նրանք մարում են հրդեհները, որոնք բռնկվել են բնակելի շենքերում և բնական վայրերում:

Ղազախստանի ՆԳՆ ղեկավարի խոսքերով՝ ներկայումս տարածաշրջանից տարհանվել է մոտ 41 հազար մարդ:

Ղազախստանում զինամթերքի պահեստներում պայթյունները տեղի են ունեցել հունիսի 24-ին:

Միջադեպի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս 72-ը՝ վիրավորվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: