Հայերեն   English   Русский  

Եվրոպական խաղերում Բաչկովը, Տոնականյանն ու Ներսեսյանն ապահովել են առնվազն բրոնզե մեդալներ


  
դիտումներ: 184

Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը 64 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում 5:0 հաշվով հաղթեց Հունաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրոս Ցանիկիդիսին:

Գյումրեցի մարզիկը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով ամենաքիչը Եվրոպական խաղերի բրոնզե մեդալ:
Բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը նույնպես դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով խաղերի բրոնզե մեդալ: 60 կգ քաշային կարգում Տոնականյանը քառորդ եզրափակչում 3:2 հաշվով հաղթեց Մեծ Բրիտանիան Քելում Ֆրենչին:


Գոռ Ներսեսյանը 1/4 եզրափակչում մենամարտեց թուրք Մալկան Բայրամի հետ և 3։2 հաշվով հաղթանակ տարավ: հայ բռնցքամարտիկը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը դեռևս 3 մեդալ է նվաճել: Հայ սամբիստներից Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը` արծաթե և Արսեն Ղազարյանը` բրոնզե մեդալակիր:






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: