Հայերեն   English   Русский  

Տարօրինակ է, թե ինչպես է օրենքը ստորագրվել պաշտոնական գործուղման ընթացքում.Մանե Թանդիլյան


Ֆբ գրառում


  
դիտումներ: 1297

Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը այսօր հրատապ կարգով ստորագրվել է նախագահի կողմից,

որպեսզի փոփոխությունները հրապարակվեն մինչև հուլիսի 1-ը՝ հաջորդ տարվա հունվարի 1-ից ակցիզային հարկի բարձրացումը ուժի մեջ մտնելու նպատակով։

Իհարկե, նախագահի իրավունքն է ստորագրել օրենքն այսօր՝ չստորագրելով դրանից առաջ ընդունված բազմաթիվ օրենքներ, սակայն տարօրինակ է, թե ինչպես է օրենքը ստորագրվել պաշտոնական գործուղման ընթացքում՝ Ժնևից (համաձայն պաշտոնական կայքի նախագահը գործուղման մեջ է 25.06-28.06):

Խնդրում եմ ՀՀ նախագահի աշխատակազմին մեկնաբանել՝ միևնույն ժամանակ հրապարակելով օրենքի ստորագրված տարբերակը "27.06.2019թ., ք. Երևան" պարտադիր մակագրմամբ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: