Հայերեն   English   Русский  

Էրեբունու ոստիկանները խուլիգանության կասկածանքով բերման են ենթարկել տասնյակից ավելի քաղաքացիների


  
դիտումներ: 306

Հունիսի 28-ին, ժամը 00.45-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Երկաթուղայինների

1-ին փողոցի բենզալցակայանի մոտ մի խումբ անձինք վիճել են՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Տեղեկությունների հիման վրա ձեռնարկվել են միջոցառումներ, և խուլիգանություն կատարելու կասկածանքով, բենզալցակայանի մոտից ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկվել ութ հոգի, ապա բաժին է ներկայացվել ևս չորսը:

Դեպքի հանգամանքները պարզվում են

Նախապատրաստվում են նյութեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: