Հայերեն   English   Русский  

«Հանուն Արցախի» համազգային շարժումն իր առաջ խնդիր է դրել ամենայն լրջությամբ ու հետևողականորեն պայքարել այս էկոլոգիական աղետը չեզոքացնելու ուղղությամբ


  
դիտումներ: 440

Արդեն մի քանի տարի է, ինչ մեր հանրապետության բոլոր ջրառատ և կենսական նշանակություն ունեցող գետերի վրա մեծ թափով շարունակվում են փոքր հզորությամբ Հիդրոէլեկտրակայանների կառուցման աշխատանքները:

Կայանները հիմականում կառուցվում են բնապահպանության նորմերի կոպիտ խախտումներով և արդեն իսկ հանգեցրել են նրան, որ մի շարք տարածքներում գետերի հունը չորացել է և այն տպավորությունն է ստեղծվում,կարծես այս վայրերով երբեք ջուր չի հոսել: Գետերի հիմնական մասը հոսում է խողովակների միջով, զրկելով հսկայական տարածքներ խոնավության հանդեպ պահանջից: Արցախի ջրային ռեսուրսների հանդեպ նման անմարդկային մոտեցումը արդեն իսկ բերել է երբեմնի փարթամ կանաչի մեջ պարուրված հովիտների չորացման: Ընդհանուր գլոբալ տաքացմանը զուգընթաց, գետերի չորացմանը կհետևի այդ տարածքում առկա բույսերի, ծառատեսակների, կենդանիների աստիճանական վերացումը:

Ավելորդ ենք համարում գետի ձկնատեսակների մասին խոսել, քանի որ դրանց հիմնական պաշարներն արդեն իսկ անհետացել են:

Մենք ցավով խոստովանում ենք, որ համաշխարհային մասշտաբով վերականգնվող էլ. էներգիայի տեսակ համարվող ոլորտը ԱՀ-ում դարձել է էկոլոգիական չարիք:

Կարելի է ՀԷԿ-երի աշխատանքն օրենսդրորեն այնպես կարգավորել, որ էկոլոգիական անվտանգության վրա չազդի, այդ դեպքում գետերը շատ արագ կրկին կվերականգնեն իրենց ձկնային պաշարները: Փոքր ու միջին գետերի վրա, որոնց վրա ՀԷԿ-եր կան, բացի 4 ամսից, երբ դրանք համեմատաբար ջրառատ են, տարվա մնացած ամիսներին պետք դադարեցնեն իրենց գործունեությունը:

«Հանուն Արցախի» համազգային շարժումն իր առաջ խնդիր է դրել ամենայն լրջությամբ ու հետևողականորեն պայքարել այս էկոլոգիական աղետը չեզոքացնելու ուղղությամբ և այս շրջանակներում, չբացառելով անգամ դատական պրոցեսները, իրականացնելու է բազմաթիվ ծրագրեր՝ միտված Արցախի կուսական բնության պահպանմանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: