Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը՝ Եվրոպական խաղերի չեմպիոն
դիտումներ: 707
Եզրափակչում Հովհաննիսյանը մենամարտեց վրացի Սախիլ Ալախվերդովիի հետ և 4։1 հաշվով հաղթանակ տոնեց։
Եվրոպական խաղերի ծրագրում ընդգրկված բռնցքամարտը նաև Եվրոպայի առաջնություն էր, ուստի Արթուր Հովհաննիսյանը նվաճեց նաև Եվրոպայի չեմպիոնի կոչումը։
Արթուր Հովհաննիսյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5:0 հաշվով հաղթել էր Բելառուսը ներկայացնող Եվգենի Կարմիլչուկին:
1/4 եզրափակիչում Հովհաննիսյանը 4։1 հաշվով պարտության էր մատնել ռումինացի Կոսմին Գիրլեանուին, իսկ կիսաեզրափակիչում 3։2 հաշվով հաղթել էր իռլանդացի Ռեգան Դալիին։