Հայերեն   English   Русский  

​Բագրատաշենի մաքսակետում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 43կգ դեղորայք


  
դիտումներ: 149

Բագրատաշենի մաքսակետում Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի

և Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները մաքսային հսկողության շրջանակում զննման են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ա.Ս.-ի տրանսպորտային միջոցը: Արդյունքում ավտոմեքենայի հետնամասի նստատեղերի և բեռնախցիկի միջև ընկած հատվածից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված 43կգ ընդհանուր քաշով տարբեր տեսակիդեղամիջոցներ։

Փաստի առթիվ կազմվել է արձանագրություն` ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման հատկանիշներով։

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: