Հայերեն   English   Русский  

Իրաքը Թուրքիայի նկատմամբ նոր էմբարգո է կիրառում


  
դիտումներ: 231

Իրաքը Թուրքիայի նկատմամբ ներմուծման նոր արգելքներ (էմբարգո) է սահմանել։ 2019թ․ մայիսից Թուրքիային արգելվել էր Իրաք ներմուծել հավկիթ, իսկ հունիսից արգելք էր սահմանվել նաև խմիչքների ու պաղպաղակի ներմուծման վրա:

Հրապարակված վերջին տեղեկության համաձայն՝ այսուհետ Թուրքիան չի կարող Իրաք արտահանել նաև կերակրի աղ և մակարոնեղեն։

Որոշումն ընդունվել է Իրաքի նախարարների խորհրդի կողմից, ուժի մեջ կմտնի 60 օր անց և կգործի մեկ տարվա ընթացքում։

Թուրքական կողմը համոզված է, որ այդ որոշումը պայմանավորված է թուրք–իրաքյան քաղաքական լարված հարաբերություններով, ինչպես նաև՝ Իրաքում մակարոնեղենի նոր գործարանների հիմնումով։

Նշենք, որ ավելի վաղ Իրաքի իշխանությունների կայացրած նմանատիպ որոշումների արդյունքում Թուրքիային արդեն իսկ արգելվել էր Իրաք արտահնել շուրջ 944 անուն ապրանքատեսակ: Թուրքիան ակտիվորեն պայքարում էր այդ էմբարգոյի դադարեցման համար։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: