Հայերեն   English   Русский  

Բացառությամբ գույքահարկի հետ կապված որոշակի փոփոխությունների, մնացած հարկային լծակները իրական ներդրումային խթան այլևս չեն կարող հանդիսանալ


Ավետիք Չալաբյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 781

Այսօր Հայաստանում բազմաթիվ մակարդակներում ակտիվ քննարկվում է տնտեսության մեջ ներդրումների ներգրավվման հարցը,

այն պայմաններում, երբ տարվա առաջին կեսում դրանք նվազել են, մասնավորապես, քաղաքական անորոշության և իշխանությունների կողմից իրականացվող հակասական գործողությունների արդյունքում։

Երեկ մեր կուսակցության հետազոտական հիմնադրամը ներդրումների խթանման թեմայով կլոր սեղան էր կազմակերպել ոլորտի հեղինակավոր մասնագետների մասնակցությամբ, մասնավորապես, քննարկելու, թե որքանով հարկային բարեփոխումները կարող են նպաստել ներդրումային միջավայրի ակտիվացմանը։

Քննարկման արդյունքում եկանք այն հետևությանը, որ բացառությամբ գույքահարկի հետ կապված որոշակի փոփոխությունների, մնացած հարկային լծակները իրական ներդրումային խթան այլևս չեն կարող հանդիսանալ, փոխարենը ներդրումների ներգրավումը Հայաստան պահանջում է սեփականության իրավունքի հստակ պաշտպանություն, տնտեսավարող սուբյեկտների համար թափանցիկ, կանխատեսելի և վստահելի միջավայր, խաղի միատեսակ և արդար կանոններ, դատական համակարգի հետևողական բարեփոխումներ, նրա անկախության և անաչառության բարձրացմամբ։ Այս խնդիրների վրա մենք շարունակելու ենք հետևողական աշխատել, մինչ այդ ներկայացնում եմ tert.am-ի հակիրճ անդրադարձը մեր կլոր սեղանին, և շնորհակալություն հայտնոմ նրա բոլոր մասնակիցներին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: