Հայերեն   English   Русский  

Մինսկում հրավառության հետևանքով տուժածների թիվը կտրուկ աճել է


  
դիտումներ: 221

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Մինսկում Հանրապետության անկախության օրվա առթիվ հրավառության հետևանքով տուժածների թիվն աճել է: Գրում է Gazeta.ru-ն:

Բելառուսի քննչական կոմիտեի տվյալներով` միջադեպի հետևանքով առնվազն 10 մարդ է վիրավորվել:

Ավելի վաղ Բելառուսի առողջապահության նախարար Վլադիմիր Կարանիկը հայտարարել էր, որ հիվանդանոցում երկու քաղաքացի է գտնվում, որոնցից մեկը վնասվածք է ստացել ուսի շրջանում, իսկ մյուսը` այտի: Նրանց երկուսի կյանքին էլ վտանգ չի սպառնում:

Նշվում է, որ հրավառության ընթացքում մեկ կնոջ զարկերակ է վնասվել, որից հետո նա մահացել է:

Բեկորները նաև հարևանությամբ կայանված ավտոմեքենա և բնակելի շենքի և սպորտային համալիրի պատուհաններ են վնասել: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: