Հայերեն   English   Русский  

Գրիգորի Կարասինը հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 199

Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ Մոսկվան վտանգավոր է համարում ՆԱՏՕ-ին Վրաստանի անհապաղ անդամակցության վերաբերյալ թեզիսները: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք ընդգծել ենք դեկտեմբին Լոնդոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին այն վտանգը, որ դաշինքին տարբեր թեզիսներով դրդում են Վրաստանի անհապաղ անդամակցության վերաբերյալ», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Կարասինի խոսքերը:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աջակցում է ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտմանը:

Այն մասին, որ երկիրն արդեն դաշինքի անդամակցության շեմին է, հայտարարել էր նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: