Հայերեն   English   Русский  

Ոստիկաններն անակնկալ այցելել են Արմավիրում հայտնի «Անարխիստ Կարոյի» տուն, որտեղ մեծ քանակի կանեփի բույսեր են հայտնաբերել


  
դիտումներ: 57

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները հուլիսի 3-ին, ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, զննություն են իրականացրել Արմավիր քաղաքի Վ․ Փափազյան փողոցի տներից մեկում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ Արմավիրի ոստիկանների ստացված տեղեկությունները հավաստի էին, և նշված տան բնակիչ 61-ամյա Կարապետ Մ․-ի տան հողամասում հայտնաբերել են մեծ քանակի կանեփի բույսեր, ինչպես նաև չորացված զանգված։

Փաստի առթիվ Ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Աղբյուրի տեղեկություններով՝ Կարապետ Մ․-ն Արմավիրում հայտնի է «Անարխիստ Կարո» մականվամբ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: