Հայերեն   English   Русский  

Լեմպարդը՝ «Չելսիի» նոր գլխավոր մարզիչ


  
դիտումներ: 69

Լոնդոնի «Չելսին» պաշտոնապես հայտարարել է նոր գլխավոր մարզչի անունը:

«Չելսիի» նոր գլխավոր մարզիչը Ֆրենկ Լեմպարդն է:Լեմպարդն ակումբի նախկին ֆուտբոլիստ է եղել: 41-ամյա Լեմպարդը «ազնվականների» հետ կնքել է 3 տարվա պայմանագիր: Նրա աշխատավարձը կկազմի տարեկան 4 միլիոն ֆունտ ստերլինգ:

Ֆրենկ Լեմպարդը Լոնդոնի «Չելսիի» կազմում հանդես է եկել 2001 թվականից: Ակումբի կազմում մասնակցել է 429 խաղի և ընդհանուր առմամբ դարձել 147 գոլի հեղինակ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: