Հայերեն   English   Русский  

Իրկուտսկի մարզում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն աճել է


  
դիտումներ: 191

Իրկուտսկի մարզում ջրհեղեղի գոտում զոհերի թիվը 23-ի է հասել: Այդ մասին TASS լրատվական գործակալությանը հայտնել է տարածաշրջանի արտակարգ իրավիճակների ծառայությունների ներկայացուցիչը: Գրում է Russian.rt.com-ը:

«Արտակարգ դրության գոտում հայտնաբերվել է ևս մեկ զոհի դի: Ջրհեղեղի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը 23 է կազմում: Ութ քաղաքացիների ճակատագիրը դեռևս անհայտ է », - հավելել է նա:

Ավելի վաղ փոխվարչապետ Վիտալի Մուտկոն հայտարարել էր, որ Իրկուտսկի շրջանում ենթակառուցվածքները վերականգնելու համար, որտեղ ջրհեղեղը տեղի էր ունեցել, մոտ 8,5 միլիարդ ռուբլի անհրաժեշտ կլինի:

Աղետի գոտի շուրջ հազար զինվորական, մոտ 300 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, մեկ Ан-12 ինքնաթիռ և երեք Ми -8 ուղղաթիռ է ուղարկվել:

Ավելի քան 400 մարդ հոսպիտալացվել է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: