Հայերեն   English   Русский  

Թրամփի վարկանիշը հարցման արդյունքում ռեկորդ է սահմանել


  
դիտումներ: 135

ABC News հեռուստաալիքի և The Washington Post պարբերականի անցկացրած հարցման արդյունքների համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությունը հավանության արժանացրել է ամերիկացիների 44%-ը: Այդ ցուցանիշը ամենաբարձրն է նրա ողջ նախագահության ժամկետի ընթացքում: Գրում է Russian.rt.com-ը:

Ընդ որում` հարցման տվյալներով` ամերիկացիների մեծ մասը (53%) դեռևս հավանության չի արժանացնում ԱՄՆ նախագահի գործունեությանը:

Ինչպես նշում է ABC News հեռուստաալիքը, երկրորդ տարին անընդմեջ ԱՄՆ-ի քաղաքացիների շրջանում Թրամփի քաղաքականության հակառակորդների թիվն ավելին է, քան աջակիցներին, ինչը ամերիկացի բոլոր նախագահների շարքերում նմանատիպ ուսումնասիրությունների պատմության մեջ ամենավատ ցուցանիշն է:

Ընդ որում` ամերիկացիների մեծ մասը դժգոհ է երկրի ղեկավարի վարքից: Հարցվածների 65% -ը չի կողմնորոշվել:

Միեւնույն ժամանակ, Թրամփի տնտեսական քաղաքականությանը սատարում է հարցվածների 51% -ը, իսկ 59% -ը` դեմ է նրա իմպիչմենտին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: