Հայերեն   English   Русский  

Թուրքիայի նախկին արտգործնախարարը հայտարարել է իշխող կուսակցությունից դուրս գալու մասին


  
դիտումներ: 179

Թուրքիայի նախկին փոխվարչապետ և արտգործնախարար Ալի Բաբաջանը պաշտոնապես հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (AKP-ԱԶԿ) դուրս գալու և նոր կուսակցություն հիմնելու մասին:

Ավելի վաղ Ալի Բաբաջանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ներկայացրել էր հրաժարական տալու հիմնավորումները թե գրավոր և թե բանավոր կերպով:

AKP-ական նախկին գործիչը հիմնավորման մեջ նշել է, որ «գաղափարապես» և «հոգեպես» հեռացել է կուսակցությունից, ինչպես նաև ընդգծել, որ Թուրքիայի համար անհրաժեշտ է ապագայի բոլորովին նոր տեսլական:

Բաբաջանն այդ ուղղությամբ անխուսափելի է համարել նոր աշխատանքների մեկնարկը:

«Ես և իմ ընկերներից շատերն այդպիսի աշխատանքի համար մեծ և պատմական պատասխանատվություն ենք զգում: Կարծում եմ մեր առջև ծառացած խնդիրների լուծումը միայն հնարավոր կլինի բանիմաց և ընդգրկուն կազմի աշխատանքներով: Պարտավոր ենք միասին աշխատել: Շատ կարևոր է, որ մեր աշխատանքները անկախ և ազատ իրականացվեն: Յուրաքանչյուր հարցում պետք է գործը սկսել սպիտակ (խմբ.`նոր) էջից»,-ասել է Բաբաջանը:

Այդպիսով AKP-ի հիմնադրման ակունքներում կանգնած գործիչը վերջ է դրել այդ կուսակցության շարքերում իր 18 տարվա գործունեությանը:

Հիշեցնենք, որ Ալի Բաբաջանի խորհրդականներից մեկը «Reuters» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտնել էր, որ Բաբաջանը Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ միասին աշնանը նոր կուսակցություն է հիմնելու:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: