Հայերեն   English   Русский  

Տուսկը պայման է առաջադրել հակառուսական պատժամիջոցների չեղարկման համար


  
դիտումներ: 150

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեն չեղարկվի, մինչև Մինսկի պայմանավորվածությունները չիրականացվեն; Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը Կիևում կայացած Ուկրաինա-ԵՄ գագաթաժողովն ամփոփելիս: Գրում է Russian.rt.com-ը:

«Մի քանի օր առաջ ԵՄ-ն վեց ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները: Պատժամիջոցներն ուժի մեջ կմնան ամբողջ ծավալով, մինչև Մինսկի համաձայնագրերը լիարժեք իրականացվեն», - հայտարարել է Տուսկը:

Ավելի վաղ ԵՄ առևտրի գծով հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը հայտարարել էր, որ Մինսկի համաձայնագրերի լիարժեք իրականացման դեպքում ԵՄ-ն պատրաստ է վերականգնել առևտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Հուլիսի 4-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Մինսկի համաձայնագրերն իրականացնելու կոչերը, ընդգծել էր, որ հնարավոր չէ անդադար Ռուսաստանից պահանջել համաձայնագրերի այն մասի իրականացում, որն իրենից կախված չէ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: