Հայերեն   English   Русский  

Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նստաշրջանը. ուղիղ


  
դիտումներ: 187

Այսօր՝ հուլիսի 10-ին, Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նստաշրջանի աշխատանքները, որը մեկնարկել էր երեկ՝ Կառավարության նախաձեռնությամբ: Օրակարգում 9 հարց է, որոնց մեծ մասը խորհրդարանը պետք է 2-րդ ընթերցմամբ հաստատի: Օրենսդիրը մասնավորապես երեկ 2-րդ ընթերցմամբ քննարկել ու ընդունել է հետևյալ օրինագծերը՝

- «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.

- Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին,

- «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին,

- Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին,

- «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

Այսօր խորհրդարանը կքննարկի նախօրեին առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերը, որոնց շարքում են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: