Հայերեն   English   Русский  

Բայդենը փոխնախագահի պաշտոնը լքելուց հետո ավելի քան 15 միլիոն դոլար է վաստակել


  
դիտումներ: 159

NBC հեռտուստաալիքի փոխանցմամբ` ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում պաշտոնը լքելուց երկու տարի անց ավելի քան 15 մլն դոլար է վաստակել: Գրում է Russian.rt.com-ը:

Հեռուստաալիքի տվյալներով` Բայդենի և նրա կնոջ եկամուտները 2017 թ. կազմել են ավելի քան 11 միլիոն դոլար, իսկ 2018 թ. 4,5 միլիոն դոլար:

Նրա համար եկամտի հիմնական աղբյուրներ դարձել են հանրային ելույթները, գրքերի վաճառքը, ինչպես նաեև Փենսիլվանիայի համալսարանում դասավանդելը:

Ավելի վաղ Politico և Morning Consult պարբերականների անցկացրած հարցման արդյունքներով ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը գլխավորել էր 2020 թ. նախագահական ընտրությունների թեկնածուների վարկանիշը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: