Հայերեն   English   Русский  

Մերկելը կրկին ցնցվել է պաշտոնական հանդիպման ժամանակ


  
դիտումներ: 208

Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի վարչապետ Անտիի Ռինեի հետ: Գրում է News.razmbler.ru-ն:

Համացանցում գերմանական n-tv պորտալի հրապարակված տեսանյութում երևում է, որ Ֆինլանդիայի վարչապետի կողքին կանգնած Անգելա Մերկելը կրկին զգալիորեն ցնցվում է: Այնուհետև նա ժպտում է և գործընկերոջը հրավիրում իրեն հետևել:

«Ակնհայտ էր, որ այս անգամ ցնցումն այնքան ուժեղ չէր, որքան նախորդ դեպքերում», - նշում է գերմանական հրատարակությունը:

Հիշեցնենք, որ սա վերջին շրջանում արդեն երրորդ անգամն էր, երբ Մերկելը սկսել է ցնցվել պաշտոնական հանդիպման շրջանակներում: Առաջին անգամ նրա ինքնազգացողությունը վատացել էր հունիսի 18-ին` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ:

Ավելի ուշ կառավարության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ցնցումները կանցլերի օրգանիզմի ջրազրկման պատճառով են գրանցվել: Իրավիճակը կրկնվել էր հունիսի 27-ին Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:

Մերկելը ինքնազգացողության մասին լրագրողների հարցին պատասխանել էր, որ ինչպես ցնցումներն առաջացել են, այնպես էլ կանցնեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: