Հայերեն   English   Русский  

Պակիստանում գնացքների բախման հետևանքով 11 մարդ է զոհվել


  
դիտումներ: 67

Պակիստանում ուղևորատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով 11 զոհվել է, 67-ը` մարմնական վնասվածքներ ստացել: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է Geo TV հեռուստաալիքը, միջադեպը տեղի է ունեցել երկրի արևելքում գտնվող Փենջաբ նահանգի Ռահիմիյարհան քաղաքում:

Հեռուստաալիքի տվյալներով` ուղևորատար Akbar Express գնացքը, որը Քվետտայից Լահոր էր ուղևորվել, բախվել է կայարանում կայանված բեռնատար գնացքին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգում բեռնատար գնացքը ավտոմեքենայի է բախվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: