Հայերեն   English   Русский  

Դա ուղղակի սպառնալիք է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը


Արմեն Զաքարյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 736

Եթե ճշմարիտ է այն, ինչ երեկ ասում էր էներգետիկայի փոխնախարարը, որ Հայաստանի, թեկուզև մասնակի, հոսանքազրկումը իրանական էլեկտրահմակարգում տեղի ունեցած տատանման հետևանք է, ապա դա խիստ վտանգավոր է

.. եթե իրոք այդպես է, ու աղբյուրն Իրանից է, դա ուղղակի սպառնալիք է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը։

Ապրիլյան պատերազմում Ադրբեջանն օգտագործեց դրոններ.... դրանց կառավարումն ու լիկվիդացումը իրականացվում է էլեկտրականությանը միացված սարքերով ու եթե հանկարծ այնպես պատահի, որ պատերազմական գործողություններ սանձազերծվեն ու պատահաբար նման մի տատանում լինի նույնպիսի հետևանքով, փաստացիորեն անգամներով կմեծանա հայկական ռազմուժի և ոչ միայն ռազմուժի խոցելիության մակարդակը .... ըստ էության կզրկվենք արդիական զինատեսակների և կիրառման և լիկվիդացման հնարավորությունից։

Ուստի առավել քան հրատապ խնդիր է դառնում զինված ուժերի և պաշտպանական համակարգերի սեպարատ էլեկտրաապահովման հարցի լուծումը, ինչպես նաև այնպիսի համակարգերի ներդրումը, որոնք կկարողանան կայունացնել տատանվող էլեկտրականության թափանցումը Հայաստան... այլապես էլեկտրատատանումը կարող է նույնքան արդյունավետորեն օգտագործվել մեր դեմ, որքան իննսունականներին գազատարի պայթեցումները.... մտածեք տղերք, պատասխանատուն դուք եք

P.S իհարկե, այստեղ հարկավոր է հստակ ընդգծել, որ Իրանը նման սպառնալիք չի ձևակերպում ընդդեմ Հայաստանի, բայց այդ երկրում կան հակահայկական տրամադրություններ կրող շրջանակներ, որ կարող են Հայաստանի դեմ քայլեր անել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: