Հայերեն   English   Русский  

Ամբողջ աշխարհում միլիոնավոր մահմեդականները նշում են Ռամադանի ավարտը (լուսանկարներ)


  
դիտումներ: 946

Ամբողջ աշխարհում միլիոնավոր մահմեդականներ այս շաբաթ նշում են Իդ ալ-Ֆիտր տոնը, որը ազդարարում է մեկ ամիս տևող Ռամադանի ավարտը:

Ամբողջ աշխարհում Ռամադանի ավարտը նշվում է երեք օր տևող տոնակատարություններով: Ռամադանի ընթացքում մահմեդականները արևածագից մինչև մայրամուտ ոչինչ չեն ուտում և ոչինչ չեն խմում՝ ցուցադրելով իրենց հոգևոր նվիրվածությունը:

Իդ ալ-Ֆիտր տոնակատարության ընթացքում նվիրյալ մահմեդականները հանդիպում են որպես երախտագիտության նշան նվերներ փոխանակելու, կերակուրներ համտեսելու և իրենց տները զարդարելու համար:

Մինչ ամբողջ աշխարհում տոնակատարություններ են՝ այնուամենայնիվ Սիրիայի քաղաքացիական պատերազմի, Գազայի պատերազմի և Իրաքում զինյալների գործողությունների պատճառով միլիոնավոր մարդկանց տրամադրությունը մթագնած է:

Իդի տոնակատարությունների ժամանակ մահմեդականները ավանդաբար միմյաց ողջունում են «Իդ մուբարաք» արտահայտությամբ, որը թարգմանաբար մոտավոր նշանակում է «Իդը օրհնի»:

Իդի սովորույթների մեջ է մտնում նոր հագուստ կրելը, հատուկ անուշեղեններ ուտելը, նվերներ տալը, իսկ կանայք իրենց ձեռքերը նախշազարդում են հինայով:

Ամեն դեպքում տոնակատարությունները մթագնել են աշխարհի բազմաթիվ հատվածներում:

Երեկ Գազայի փողոցները ամայացել են, քանի որ բնակիչները անվտանգության նպատակով պատսպարվել էին: Իսրայելի և Համասի միջև վերջին երեք շաբաթների ընթացքում տեղի ունեցած բախումների արդյունքում զոհվել է 1,110 պաղեստինցի, վիրավորվել է ավելի քան 6,500-ը, տեղափոխվել են տասնյակ հազարավոր մարդիկ: Իսրայելական կողմից զոհվել է 53 զինվոր և երեք խաղաղ բնակիչ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: