Հայերեն   English   Русский  

Տուսկը ԽՍՀՄ-ի փլուզումը ուրախալի իրադարձություն է անվանել


  
դիտումներ: 153

Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ԽՍՀՄ-ի փլուզումը ուրախալի իրադարձություն էր ռուսների, ուկրաինացիների, վրացիների, լեհերի, ինչպես նաև Եվրոպայի համար: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես նշել է Տուսկը, Խորհրդային Միության փլուզումը «դարաշրջանի ամենամեծ աշխարհաքաղաքական աղետը չէր»:

«Վրաստանում գտնվելով` ցանկանում եմ հստակ նշել` ԽՍՀՄ-ի փլուզումը ուրախալի իրադարձություն էր վրացիների, լեհերի, ուկրաինացիների և ամբողջ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի համար: Ինչպես նաև ռուսների համար», - գրել է Տուսկը թվիթերում:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բացատրել էր, թե ինչու է ԽՍՀՄ-ի փլուզումը 20-րդ դարի ամենամեծ աղետը համարում:

2018 թ. վերջին հրապարակված հետազոտությունը ցույց էր տվել, որ ռուսների 66%-ն ափսոսում է ԽՍՀՄ-ի փլուզման համար:

Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԽՍՀՄ-ի փլուզումը Աֆղանստանի պատերազմում խորհրդային զորքերի մասնակցության հետ էր կապել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: