Հայերեն   English   Русский  

Կարող է ասեր՝ ես կերդվեմ 3 տարի հետո. դատավոր Դավիթ Բալայանը՝ Տավարացյանի երդման ժամանակ դուրս է եկել դահլիճից


  
դիտումներ: 471

ԲԴԽ դատավոր անդամների թափուր տեղի համար պայքարող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանն այսօր կայացած քվեարկության արդյունքում ստացել է 70 ձայն։ Այս մասին այսօր՝ հուլիսի 11–ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում կայացած դատավորների ժողովից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա,հաղորդում է news.am-ը։

«Ինձ չվստահեց դատավորների ժողովը, թե ինչու՝ չեմ կարող ասել, իմ մեջ պետք է փնտրեմ»,–ասաց նա։

Դավիթ Բալայանն, անդրադառնալով Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանի՝ հրաժարականից 9 ամիս անց ԲԴԽ դատավոր դառանալու համար երդվելու որոշմանը, ասաց. «Ես գտնում եմ, որ դատավորը, որը ընտրվել էր ԲԴԽ-ի անդամ, պարտավոր էր երդվել. հրաժարվելով ստանձնել իր պարտականությունը նա անորոշության մեջ էր թողել դատական համակարգին: Այսինքն՝ կարող է այսօր մեկը ընտրվեր, եւ տիկին Տավարացյանը ասեր՝ ես կերդվեմ 3 տարի հետո: Այդպիսի կազուս չի կարող լինել»,- ասաց Բալայանը՝ հավելելով, որ Տավարացյանի երդման ժամանակ ինքը դուրս է եկել դահլիճից:

Նշենք, որ դատավորների ընդհանուր ժողովի այսօրվա նիստում կայացած քվեարկության արդյունքներով ԲԴԽ անդամ էին ընտրվել Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի դատավորներ Մեսրոպ Մակյանը և Ռուբեն Վարդազարյանը։ Նրանք և Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը հանդիսավոր կերպով երդվել են ԲԴԽ անդամ դառնալու համար։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: