Հայերեն   English   Русский  

Թրամփը կրիպտոարժույթները անհուսալի է համարում


  
դիտումներ: 255

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում կարծիք է հայտնել, որ կրիպտոարժույթները անվստահելի են և կարող են նպաստել հանցավոր գործունեության զարգացմանը: Գրում է Russian.rt.com-ը:

«Ես բիտքոինի և այլ կրիպտոարժույթների երկրպագու չեմ, որոնք փող չեն, որոնց արժեքը չափազանց փոփոխական է և քիչ հիմնավորված: Անվերահսկելի կրիպտոարժույթները կարող են նպաստել ապօրինի գործունեությանը, ներառյալ թմրամիջոցների վաճառքին», - գրել է Թրամփը:

Թրամփը նաև մեկնաբանել է Libra կրիպտոարժույթ թողարկելու ֆեյսբուքի ծրագրերը` ենթադրելով, որ այն ևս «անհուսալի» կլինի:

«Մենք ԱՄՆ-ում միայն մեկ իրական արժույթ ունենք ... Եվ դա կոչվում է ամերիկյան դոլար», - եզրափակել է նախագահը:

Հունիսի վերջին հայտնի էր դարձել, որ 2018 թ. հունվարից ի վեր առաջին անգամ բիտքոինի արժեքը գերազանցել է 12 հազար դոլարը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: