Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն հրաժարվել է Իրանի արտգործնախարարի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. ԶԼՄ-ներ


  
դիտումներ: 144

Միացյալ Նահանգներում որոշում են կայացրել Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին ժամանակավոր պատժամիջոցների ցանում չներառել: Այդ մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը` վկայակոչելով տեղեկացված աղբյուրներին: Գրում է Russian.rt.com-ը:

«Խոհեմությունը գերակշռեց», - հայտնել է գործակալության զրուցակիցներից մեկը:

Ընդ որում` նա հստակեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ևս այդ որոշման օգտին է հանդես եկել:

Այսպիսով, ինչպես հայտնում է գործակալությունը, ԱՄՆ-ն ենթադրաբար «դուռը բաց է թողել» դիվանագիտության միջոցով Իրանի հետ հարաբերություններում հակասությունների կարգավորման հարցում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վաշինգթոնը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Իրանի արտգործնախարար Զարիֆի նկատմամբ:

Հունիսի վերջում Իրանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին դեմ սահմանված ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները «մեկընդմիշտ փակում են դիվանագիտության համար ճանապարհը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: