Հայերեն   English   Русский  

Պատմամշակութային շենքերն առանց գովազդների. Երևանում իրականացվում է ապամոնտաժման աշխատանք


  
դիտումներ: 402

Երևանում ապամոնտաժվում են պատմամշակութային և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերին տեղադրված գովազդները:

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ պատմամշակութային հուշարձանների ու ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի վրա տեղադրված են վահանակներ, այնինչ, հաստատված գովազդային սխեմաներով, տվյալ հատվածներում գովազդի տեղադրում նախատեսված չէ: < Երևանի քաղաքապետարան հայտ են ներկայացրել Երևանի շենքերը սպասարկող համատիրությունների նախագահները , որոնք հայտին կցել են նաև բնակարանատերերի սեփականատերերի դիրքորոշումն ապամոնտաժման հետ կապված:

«Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է բանակցային գործընթաց համապատասխան կազմակերպությունների հետ և արդյունքում, կազմակերպությունները, դրսևորելով բարեխիղճ մոտեցում, իրենց միջոցների հաշվին ապամոնտաժում են գովազդային վահանակները: Արդյունքում վերականգնվում է շենքերի ճարտարապետական տեսքը»,-նշել է Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Գարիկ Խաչատրյանը:

Մնացած պատմամշակութային շենքերի հետ կապված նա տեղեկացրել է, որ քաղաքապետարանն արդեն սկսել է գույքագրման գործընթացը : Դրա ավարտից հետո նույնպես միջոցներ կձեռնարկվեն այդ շենքերում գովազդային վահանակներն ապամոնտաժելու ուղղությամբ: Թվով մոտ 100 գովազդային վահանակների մասին է խոսքը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: