Հայերեն   English   Русский  

​Մշակութային շաբաթ


  
դիտումներ: 627

Հուլիսի 14-ին՝ ժամը 20:30-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի կունենա հոբելյանական համերգ՝ նվիրված Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակներին: Ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը:

Հուլիսի 15-ին՝ ժամը 19:30-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Միսս Աշխարհ Արմենիա 2019 մրցույթը:

Հուլիսի 16-ին՝ ժամը 19:00-ին, Համազգային պետական թատրոնում տեղի կունենա Հաղթանակի գենեզիս վավերագրական ներկայացումը:

Հուլիսի 17-ին՝ ժամը 19:00-ին, Խամաճիկների պետական թատրոնում տեղի կունենա «Երևանյան տրամվայ» համերգ-ներկայացումը:

Հուլիսի 18-ին՝ ժամը 19:30-ին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի կունենա Քրիստոֆեր ներկայացումը:

Հուլիսի 18-ին՝ ժամը 20:00-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի կունենա Իմ բաժին հայրենիք ներկայացումը:

Հուլիսի 19-ին՝ ժամը 19:00-ին, Պետական Կամերային երաժշտական թատրոնում տեղի կունենա Նվագախումբ երաժշտական ներկայացումը:

Հուլիսի 20-ին՝ ժամը 19:00-ին, Համազգային պետական թատրոնում տեղի կունենա «Ճշմարտություն» ներկայացումը: <





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: