Հայերեն   English   Русский  

Ռոուհանին հայտարարել է Իրանի վրա ճնշման ԱՄՆ-ի բոլոր փորձերի ձախողման մասին


  
դիտումներ: 134

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Հյուսիսային Խորասան նահանգում ելույթ ունենալու ընթացքում հայտարարել է, որ Իրանի վրա ճնշում գործադրելու Միացյալ Նահանգների բոլոր փորձերը ձախողվել են: Գրում է Russian.rt.com-ը:

«Արդեն 14 ամիս է աշխարհի խոշորագույն տնտեսական և ռազմական պետությունը իրանցիների նկատմամբ ամենախիստ պատժամիջոցներն է սահմանում, պատժամիջոցներ, որոնք կարող են տապալել ցանկացած այլ ժողովրդի», - Press TV հեռուստաալիքը մեջբերում է Ռոուհանիի խոսքերը:

Նրա խոսքերով՝ «իսլամական Իրանի հերոսական, աչալուրջ և անսասան ժողովուրդը հստակորեն դիմակայեց բոլոր պատժամիջոցներին»:

«Ինչ ճանապարհով էլ ամերիկացիները գնան՝ լինի դա սոցիալական, քաղաքական կամ իրավական, բոլորը ձախողման հանգեցրեցին», - ընդգծել է պետության ղեկավարը:

Նա ընդգծել է, որ Վաշինգթոնը նույնպես չի կարողանում նաև հակաիրանական օրակարգ հաստատել:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ Վաշինգթոնն Իրանի վրա պատժամիջոցներ կիրառելու ճանապարհին միայն սկզբնական փուլում է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: