Հայերեն   English   Русский  

Bloomberg. հուլիսի 15-ից հետո ԱՄՆ-ն Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կարող է կիրառել


  
դիտումներ: 257

Ամերիկյան «Bloomberg» լրատվամիջոցը հայտնում է, որ ԱՄՆ-ն հուլիսի 15-ից հետո կարող է հայտարարել Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառմանն անցնելու մասին:

Պատճառը ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնումն է Անկարայի կողմից:

Ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս զգուշացրել են, որ ամերիկյան կողմը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կկիրառի, եթե ռուս-թուրքական S-400-ների գործարքը տեղի ունենա:

Աղբյուրը հաղորդում է, որ այժմ ԱՄՆ-ի նախագահի սեղանին դրված է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող 3 փաթեթ և այս պահին քննարկվում է, թե դրանցից որը կարող է կիրառվել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: