Հայերեն   English   Русский  

Զարիֆը կոչով դիմել է ԱՄՆ-ին


  
դիտումներ: 120

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել է, որ Իրանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցների չեղարկումը Վաշինգթոնի և Թեհրանի միջև բանակցությունների համար հնարավորություն կստեղծի: Գրում է Russian.rt.com-ը:

«Հենց այդ պատժամիջոցները չեղարկվեն, այդ ժամանակ... բանակցություների համար լայնածավալ հնարավորություններ կբացվեն», - հայտարարել է Զարիֆը:

Նրա խոսքերով՝ հենց ԱՄՆ-ն է խզել երկու երկրների միջև դիվանագիտությունը՝ լքելով միջուկային գործարքը:

«Հենց Միացյալ Նահանգներն է լքել բանակցություների սեղանը: Սակայն նրանք կարող են ամեն ինչ վերադարձնել»,- ընդգծել է Զարիֆը:

Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել էր, որ Իրանի վրա ճնշում գործադրելու ԱՄՆ-ի բոլոր փորձերը ձախողվել են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: