Հայերեն   English   Русский  

Ցյուրիխյան արձանագրությունները Թուրքիայի համար արժեք չունեն. Անդրանիկ Իսպիրյան


  
դիտումներ: 987

Թուրքիան պաշտոնապես չարձագանքեց Ցյուրիխյան արձանագրությոունները խորհրդարանից ետ կանչելուն, չնայած հայ- թուրքական հարաբերություններում վերջին 5-6 տարիների ընթացքում դրանք ամենակարևոր զարգացումն էին:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

Թուրքիայի պաշտոնյաները արձագանքել են երկու անգամ, այն էլ ի պատասխան լրագրողների ուղիղ հարցերին. մեկն արել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակը, ով նշել է, որ Հայաստանի այդ քայլը համարում է ապակառուցողական:

«Հաջորդ կարծիքը հայտնել է Թուրքիայի ԱԳՆ նախարարը, ով զերծ է մնացել որևէ գնահատական տալուց, այլ միայն նշել է, որ քանի դեռ ադրբեջանական հողերը մնում են զավթված՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսք լինել չի կարող»,- ասաց թուրքագետը:

Թեև արձանագրությունների համար մեծ ջանքեր էին թափվել ոչ միայն երկու երկրների, այլև միջազգային դիվանագետների կողմից, սակայն Թուրքիան ցույց տվեց, որ կարիք չկա այդ թեման բարձրացենլու. «Դա նշանակում է, որ արձանագրությունները Թուրքիայի համար արժեք չունեն», - նշեց Անդրանիկ Իսպիրյանը :





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: