Հայերեն   English   Русский  

Արթուր Ավետիսյան. «Հաղթանակն ինձ նոր ուժ է տալիս»


  
դիտումներ: 1333

Իտալիայի Նեապոլ քաղաքում կայացած 30-րդ համաշխարհային ունիվերսիադայում հայ մարզիկները մեկական ոսկե և բրոնզե մեդալ նավճեցին:

Ուսանողական խաղերում հայկական պատվիրակության պատիվը բարձր պահեց և չեմպիոնական ելույթ ունեցավ 21-ամյա մարնամարզիկ Արթուր Ավետիսյանը:

Հայ մարզիկն oղակների վարժության եզրափակչում գրանցեց 14.900 արդյունքը և զբաղեցրեց առաջին հորիզոնականը։
Անկախի հետ զրույցում համաշխարհային ուսանողական խաղերի նորընծա չեմպիոնը կիսվում է տպավորություներով, կարևորում յուրաքանչյուր հաղթանակ` առաջ շարժվելու, նոր հաղթանակներ կերտելու ճանապարհին:

-Շնորհավորում ենք Իտալիայում տպավորիչ ելույթներ ունենալու և հաղթողի կոչումը նվաճելու կապակցությամբ:

Շնորհակալ եմ: Շատ լավ նախապատրաստական շրջան էի անցել: Ունիվերսադիայից առաջ ուսումնամարզական հավաքի մասնակցեցինք Թբիլիսիում: Նշեմ, որ այնտեղ պայմաններն ավելի բարենպաստ են, ստանդարտներին համապատասխան մարզադահլիճ ունեն: Հավաքը մեզ օգնեց, որ ավելի լավ պատրաստվենք, համապատասխան մարզավիճակ ձեռք բերենք: Մարտական տրամադրաված մեկնեցի Իտալիա: Պատրաստ էի ամեն բան անել հայրենիքս պատվով ներկայացնելու և հաղթանակած վերադառնալու համար:

Արթուր Ավետիսյան 2019

-Եզրափակչում` մեդալների համար վճռական պայքարում Ձեզ հրաշալի դրսևորեցիք` առաջ անցնելով թուրք մրցակից Իբրահիմ Չոլակից:

-Մարմանամարզությունն անկանխատեսելի մարզաձև է: Ամենափոքր սխալն անգամ կարող է վճռորոշ լինել: Մարզիկներն աննշան միավորների տարբերությամբ են մրցանակային տեղեր զբաղեցնում: Ուրախ եմ, որ ամեն բան լավ դասավորվեց, կարողացա ինձ լավ դրսևորել, հաջող ելույթ ունենալ: Բավական թեժ էր պայքարը, Մրցակիցներս ուժեղ և լուրջ մարզիկներ էին: Նրանցից առաջ անցնելը շատ կարևոր էր ինձ համար:

-Ի՞նչ է տալիս հաղթանակը երիտասարդ մարզիկին. պարտավորեցնու՞մ կամ գուցե ոգևորու՞մ է:

- Զգացողություններս անբացատրելի են, բառերով չեմ կարող նկարագրել ուրախությունս, երբ հաղթում եմ և կանգնում պատվո հարթակի առաջին աստիճանին: Ունիվերսիադաներիի ժամանակ հիմնը չի հնչում, բայց, ամենակարևորը, դահլիճում վեր է բարձրանում հայոց եռագույնը:

Հաղթանակն ինձ նոր ուժ է տալիս, դրանից ես ոգևորովում եմ, ձգտում եմ նոր նվաճումներ հասնել և միշտ առաջ շարժվել: Սակայն հաղթանակի և հաջողության հասնելու համար հարկավոր է քրտնաջան աշխատել, անձնվիրաբար տրվել այն գործին, որով զբաղվում եմ: Ես հաջողության հասնում եմ իմ մարզիչների, ծնողների, ընկերների շնորհիվ. նրանք են իմ ուժ ատանալու աղբյուրը:

-Ձեր հաղթանակը ոգևորեց մարզասեր հասարակությանը: Օդնավակայանում Ձեզ մեծ շուքով դիմավորեցին:

-Այո՛, մեզ բարձր տրամադրությամբ և մեծ ոգևորությամբ դիմավորեցին օդանավակայնում: Կարևոր է ինձ համար իմ հաղթանակով ուրախություն պարգևել հայրենակիցներիս: Ցանկանում եմ նշել, որ այս ամենի համար պարտական եմ ծնողներիս, մարզիչներիս, ընկերներիս, բոլոր նրանց, որոնք ամեն պահ, ամեն վայրկյան իմ կողքին են, ինձ ամեն հարցում աջակցում են և քաջալերում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: