Հայերեն   English   Русский  

Պետականության դեմ ուղղված նմանատիպ ծանրագույն հանցագործությունները պետք է շատ մանրակրկիտ քննության ենթարկվեն


Հենրիխ Մարգարյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 158

Ուղիղ երեք տարի առաջ այս օրը` 2016թ․ հուլիսի 17-ին, Երևանում մի խումբ զինված ահաբեկիչներ հարձակվեցին Էրեբունու ոստիկանության ՊՊԾ գնդի վրա՝ պատանդ վերցնելով յոթ ոստիկանի

(ավելի ուշ` նրանք պատանդ էին վերցրել նաև իրենց հետ բանակցելու եկած Երևանի փոխոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին և Ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանին):

Գագիկ Մկրտչյան

Ահաբեկիչների կողմից ՊՊԾ գնդի գրոհի ժամանակ և դրան հաջորդող օրերին իրենց ծառայողական պարտքը կատարելիս հերոսաբար զոհվեցին ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանը և ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։ Հավերժ փառք և խոնարհում մեր հերոսներին։

Ցավալի է, բայց այդ օրերին նախկին իշխանությունները դրսևորեցին չափից դուրս հանդուրժողականություն, և Հայաստանի երրորդ Հանրապետության ամենասև էջերից մեկի կազմակերպիչ-ահաբեկիչները ոչ միայն դաժան չպատժվեցին (ԱՄՆ-ում և Եվրոպայում նրանք ողջ դուրս չէին գա այդտեղից), այլև թավշյա հեղափոխությունից հետո՝ արդեն նոր իշխանությունների օրոք, փոխվեցին նրանց խափանման միջոցները։ Դա դեռ հերիք չէր, նրանք ստեղծեցին կուսակցություն և մասնակցեցին համապետական ընտրություններին․․․

Պետականության դեմ ուղղված նմանատիպ ծանրագույն հանցագործությունները պետք է շատ մանրակրկիտ քննության ենթարկվեն, և բոլոր մեղավորները դատարանի վճռով ստանան օրենքով նախատեսված ամենախիստ պատիժները՝ ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: