Հայտնի է, թե ինչու են խուզարկել դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը
«Նախաքննության գաղտնիությունից ելնելով չեմ կարող ասել, թե ինչ դեպքի հետ է կապված իմ վստահորդի ներկայացրած հաղորդման հիման վրա քննվող քրեական գործը, սակայն կարող եմ վստահեցնել, որ այդ հաղորդումը, դեպքը, որի հետ կապված իրականացվել է խուզարկությունը, որևէ առնչություն չունի Դավիթ Գրիգորյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի գործը քննելու հետ, կարծում եմ խուզարկությունը Քոչարյանի գործի հետ կապելը սխալ է»,–ասաց նա։
Հարցին, թե ինչու՞ են հենց երեկ որոշել իրականացնել խուզարկությունը, փաստաբանը պատասխանեց, որ տեղյակ չէ։ «Խուզարկության մասին իմացել եմ լրատվամիջոցներից։»
Ավելի վաղ Ankakh.com-ը տեղեկացրել էր, որ երեկ խուզարկություն է տեղի ունեցել 1–ին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում և առգրավվել է նրա համակարգիչը, որից հետո աշխատասենյակը կնիքվել է։ ՀՔԾ քննիչը ոստիկանությանը կնիքել է տվել սենյակը՝ այդ գործողությունը հիմնավորելով այն հանգամանքով, որ հանցանքի վայր է դա։