Հայերեն   English   Русский  

Վահե Գրիգորյանի նամակը ցնցել էՓաշինյանին


  
դիտումներ: 397

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձել է իրեն Սահմանադրական դատարանի նախագահ հռչակած Վահե Գրիգորյանի նամակին:

Հայաստանի վարչապետը, պաշտպանել է Հայաստանում Սահմանադրական ճգնաժամի առկայության մասին Գրիգորյանի դիրքորոշումը,կրկնելով նրա նամակում առկա թեզերը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Սահմանադրական դատարանի գործող նախագահ Հրայր Թովմասյանը սեփականաշնորհել է դատարանի նախագահի պաշտոնը: Հայաստանի վարչապետը, Սահմանադրական դատարանի նախագահի հեռացման պահանջ է առաջ քաշել:

«Հրայր Թովմասյանը Սերժ Սարգսյանին ասել է՝ շեֆ ջան, դե քեզ ցմահ սարքում ենք Հայաստանի ղեկավար, մեզ էլ ինչ կտաս, կտաս: Նա էլ ասել է՝ բա խնդիր ունե՞ս դու, եթե ես ցմահ Հայաստանի վարչապետն եմ, դու էլ ցմահ կլինես Հայաստանի ՍԴ նախագահ: Այդ մա՞րդը (խմբ. նկատի ունի Հրայր Թովմասյանին) պետք է որոշի Հայաստանի սահմանադրական ապագան, նա բուտկայի նման սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանը: Սա իմ քաղաքական գնահատականն է: Ես կարծում եմ՝ առաջիկայում պետք է Ազգային ժողովը, հանրությունը, փորձագիտական հանրությունը կարծիք հայտնեն, բայց Սահմանադրական դատարանը սեփականաշնորհված բուտկայի կարգավիճակից պետք է դուրս գա»,-ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը ասել է, թր Սահմանադրական դատարանի կազմը ընտրվել է մի խորհրդարանի կողմից, որն ընտրվել է ընտրակաշառքների միջոցով: «Այդ խորհրդարանական մեծամասնությանը Հայաստանի պատմության ազատ, արդար, միջազգայնորեն ժողովրդավարական ճանաչված ընտրությունների արդյունքում չեն հաղթահարել հինգ տոկոսանոց արգելքը, սրանով ամեն ինչ ասված է: Ինձ համար միանշանակ է, որ 2019թ.-ի Հայաստանը պետք է ունենա 2019թ.-ի Սահմանադրական դատարան: Սա է քաղաքական խնդիրը, և որևէ մեկը չկասկածի, որ այս խնդիրը պետք է լուծվի»,-ասել է նա:

«Վահե Գրիգորյանի նամակն ինձ ուղղակի ցնցեց, ես այդ նամակը կարդալով հասկացա, որ 2018թ.-ին մենք բոլորս կենտրոնացած լինելով Սերժ Սարգսյանի շուրջ ստեղծվող մանիպուլյացիայի վրա և զբաղված լինելով դրանով՝ գուցե մասնագիտական նրբությունների պատճառով չենք նկատել նույնամասշտաբ մի մանիպուլյացիա, որը տեղի է ունեցել Սահմանադրական դատարանում: Երբ 2015թ.-ին սահմանադրական փոփոխությունները նախաձեռնվում էին, ասվում էր, որ սա երկրի ամբողջական ինստիտուցիոնալ համակարգ է: Այո, մենք նոր կառավարություն, նախագահ, նոր խորհրդարանական ինստիտուտ և նոր Սահմանադրական դատարան պետք է ունենանք, որովհետև Սահմանադրության տեքստի հեղինականերն ըստ էության պնդում էին, կամ այդպես է երևում տեքստից, որ մենք գտել ենք, թե ինչպիսին պիտի լինի ՀՀ-ում իդեալական սահմանադրական դատարանը, որը կհամապատասխանի մեր այսօրվա կարիքներին:

Եկեք չմոռանանք, որ մեր ՍԴ-ն ձեզ հայտնի հանգամանքների բերումով ամենավարկաբեկված ինստիտուտն է, որովհետև այդ ՍԴ-ն 96թ.-ից սկսած վավերացրել է բոլոր ընտրակեղծիքները և, ըստ էության, կա վստահության ճգնաժամ նաև ՍԴ նկատմամբ: Եվ սահմանադրության տեքստի հեղինակներն ասում էին, որ նոր սահմանադրության համապատասխան՝ ՍԴ դատավորները պետք է ընտրվեն 12 տարով, ՍԴ նախագահը պետք է ընտրվի ոչ թե ԱԺ կողմից, այլ ՍԴ կողմից՝ 6 տարի ժանկետով: Մենք ունե՞նք այսօր այնպիսի ՍԴ, որը համապատասխանում էր մեր սահմանադրության տեքստին, ոգուն, կառուցակարգին: Մենք չունենք այդ ՍԴ-ն, որովհետև նոր Սահմանադրությունը ուժի մեջ մտնելուց առաջ ՍԴ երկարամյա նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց, ինչպես պետք է հետագայում պարզվեր՝ ներիշխանակյան գործարքի և մանիպուլյացիայի արդյունքում:

Տեղի ունեցավ մեծ առևտուր, որտեղ մի քանի առանցքային դեմքեր ստանում էին իրենց հասանելիքը: Սերժ Սարգսյանը՝ վարչապետի պաշտոնը, Գագիկ Հարությունյանը՝ ԲԴԽ նախագահի պաշտոնը: Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց և ԱԺ կողմից ՍԴ նախագահ առաջադրվեց Հրայր Թովմասյանը, մինչդեռ մեր նոր Սահմանադրությամբ նախատեսվում է, որ ՍԴ նախագահ ընտրում է հենց ՍԴ-ն: Եվ քանի որ իրենց ձեռքն էր թուղթն էլ, գրիչն էլ, անցումային դրույթ են գրել, որ ովքեր ապրլի 9-ից առաջ են ընտրվել ՍԴ անդամ, նրանց վրա տարածվում է 2005թ. կարգավորումները: Սա նշանակում է, որ նրանք ոչ թե 12 տարով են ընտրվում, այլ մինչև 65 տարի: Ի՞նչ է ստացվում. մենք մեր Սահմանադրության մեջ ունենք նկարագրված ՍԴ, բայց այդպիսի դատարան մենք չենք կարող ունենալ մինչև առնվազն 2035թ.-ը, որովհետև քանի որ Հրայր Թովմասյանը եղել է Սահմանադրության տեքստի հեղինակը, ինքը այնպես է գրել այդ տեքստը, բնականաբար, Սերժ Սարգսյանի և Գագիկ Հարությունյանի հետ համաձայնեցված, որ ինքը մինչև 2035թ.-ը մնա ՍԴ նախագահ՝ չնայած մեր Սահմանադրությունն արդեն նախատեսել է, որ այդպիսին չի մեր ուզած ՍԴ-ն և ստացվում է, որ այն դրույթը, որն ունենք ՍԴ վերաբերյալ, չենք կարող կիրառել մինչև 2035 թ.-ը, որովհետև Հրայր Թովմասյանը՝ Սերժ Սարգսյանի և Գագիկ Հարությունյանի օգնությամբ, սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանը այնպես, ինչպես կարելի է մի նոտարական գրասենյակ բռնել ու սեփականաշնորհել:

Մենք ունենք մի իրողություն, որ ունենք 2019թ.-ի Հայաստան, բայց, ըստ էության, ունենք 1995թ.-ի ՍԴ և, ըստ էության, այս պատկերը ցույց է տալիս, որ Հրայր Թովմասյանի կողմից տեղի է ունեցել ՍԴ սեփականաշնորհում: Նույնիսկ ՍԴ-ն այսօր զրկված է ինքն իր համար մինչև 2035թ.-ը նախագահ ընտրելու հնարավորությունից, ՍԴ դատավորներն էլ զրկված են 6 տարի հետո ՍԴ նախագահ դառնալու հնարավորությունից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:






Մեկնաբանություններ - 1

agob.k     18.07.2019 nikol tun ys manibulajia anog hima polor lav haskjan ov a manibulajia anog tun anparoyaqan ys u achhari no.1.usdachos hokeqan hivant annormal ugeg u hozi nman qabris tun mart jes ayl anasun
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: