Հայերեն   English   Русский  

Թուրքիայի դեմ պատժամիջոցներ նախատեսող նոր օրինագիծ է ներկայացվել ԱՄՆ սենատ


  
դիտումներ: 105

ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության սենատորներ Ռիկ Սկոտը և Թոդ Յանգը սենատ են ներկայացրել մի օրինագիծ,

որը նախատեսում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել։ Պատժամիջոցների կիրառման պատճառն այն է, որ Անկարան , անտեսելով Վաշինգտոնի հորդորները, այդպես էլ չհրաժարվեց ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի գնման մասին պայմանագրից։

Սենատորների ներկայացրած օրինագծով նախատեսվում է Թուրքիայի դեմ կիրառել պատժամիջոցներ CAATSA օրենքի շրջանակներում։

Օրինագծում նշվում է, որ Թուրքիայի կողմից S-400-ների գնումը սպառնալիք է ստեղծում ԱՄՆ-ի անվտանգության համար։ Պահանջվել է վերանայել ՆԱՏՕ-ում Թուրքիայի անդամության հարցը և այդ նպատակով ՆԱՏՕ-ին կոչ է արվել հրավիրել ժողով։

Ուշագրավ է, որ ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության Բոբ Մենդերեսի կարծիքով Թուրքիայի դեմ պատժամիջոցները չպետք է սահմանափակվեն միայն ամերիկյան F35 կործանիչների ծրագրից Թուրքիային դուրս թողնելով։

Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում համակարծիք է նաև հանրապետականս սենատոր Թիմ Սկոտը։ Նա նշել է, որ Թուրքիայում շարունակվում են մարդու իրավունքների խախտման դեպքերը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: