Հայերեն   English   Русский  

Թուրքիան կարող է մասնակցել կործանիչների արտադրության եվրոպական նախագծերի


  
դիտումներ: 280

Թուրքիայի Տնտեսական զարգացման հիմնադրամի (İKV) բնախագահ Այհան Զեյթինօղլուն գրավոր հայտարարությամբ է արձագանքել Թուրքիային F-35 ռազմական ինքնաթիռների ծրագրից հեռացնելու ԱՄՆ–ի որոշմանը։

Նա հայտնել է, որ Թուրքիան առաջիկայում կարող է մասնակցել Եվրոպական միության շրջանակներում իրականացվող նոր սերնդի ռազմական ինքնաթիռների արտադրության մի նոր նախագծի։


«Նախատեսվում է, որ Dassault Aviation և Airbus ընկերությունների կողմից արտադրվող նոր սերնդի ռազմական ինքնաթիռը կփոխարինի ներկայումս շահագործվող Rafale և Eurofighter ինքնաթիռներին։ Գերմանիան և Ֆրանսիան մինչև 2025թ․ համատեղ ռազմական ինքնաթիռների նախագծի համար 4 մլրդ դոլարի ներդրում կանեն։ Այդ ծրագրի շրջանակներում առաջին նախատիպը կարտադրվի մինչև 2026թ․։ Եթե Թուրքիան S-400 ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով դուրս թողնվի F-35 կործանիչների նախագծից, ապա կարելի է այլընտրանքային տարբերակներ դիտարկել։ Որպես այլընտրանք Թուրքիան կարող է մասնակցել Գերմանիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի համատեղ նախագծերին», - հայտարարել է Զեյթինօղլուն։

Նա հիշեցրել է, որ Թուրքիան հակաօդային պաշտպանության համակարգերի համատեղ արտադրության պայմանագիր ունի նաև 1989թ․ հիմնված ֆրանս-իտալական ռազմարդյունաբերական Eurosam ընկերության հետ։ Այդ նախագծի շրջանակներում, ըստ Զեյթինօղլուի, կարելի է նաև ռազմական ինքնաթիռների արտադրություն կազմակերպել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: