Հայերեն   English   Русский  

Գերմանիայում հակառուսական պատժամիջոցներն անօգուտ են համարել


  
դիտումներ: 171

Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներն անօգուտ և Եվրոպայի համար վնասակար են համարել: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի Բունդեսթագի տնտեսության և էներգետիկայի հարցերով կառավարական մարմնի ղեկավար Կլաուս Էռնստը Deutschlandfunk-ին տված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Gazeta.ru-ն:

Էռնստն ընդգծել է, որ հակառուսական պատժամիջոցներից որևէ առավելություն չի տեսնում, քանի որ դրանք չեն գործում:

«Այդ պատժամիջոցները եղել են հինգ տարի և ռուսական քաղաքականության մեջ փոփոխություններ չեն գրանցվել ... Դրանք չեն աշխատում», - ընդգծել է Էրնստը:

Նրա խոսքերով՝ պատժամիջոցները ոչ միայն պահպանում են երկրների միջև լարվածությունը, այլև վնասում են եվրոպական ընկերություններին, մասնավորապես գերմանական բիզնեսին:

«Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանումը վնասակար է գերմանական ընկերությունների համար և հանգեցնում է նրան, որ Ռուսաստանը անընդհատ շփվում է Չինաստանի հետ», - հավելել է Էռնստը:

Ավելի վաղ Սաքսոնիայի վարչապետը պահանջել էր չեղարկել Ռուսաստանի նկատմամբ սահմնված պատժամիջոցները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: