Հայերեն   English   Русский  

Այս հրդեհները շատ ավելի քիչ կլինեին, եթե ժամանակին խոտը հնձվեր


Կարեն Վրթանեսյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 238

Հիշո՞ւմ եք ինչ հպարտությամբ էին իշխանությունները խոսում Օպերայի քանդած սրճարանի տակից 200 քառակուսի մետր տարածքը կանաչապատելու մասին։

Թե բա «կանաչ Երևան», ֆլան-ֆստան․․․ (Ճիշտ է, ընթացքում ծառ էլ կոտրեցին, բայց դրա մասին չէին խոսում)։

ԱԻՆ-ի տվյալներով միայն երեկ ու այսօր՝ հուլիսի 20–21-ին Երևանում վառվել է մոտ 16 հեկտար (այսինքն 160 000 քառակուսի մետր)։ Վերջին մեկ ամսում ինչքան տարածք է վառվել, վախենում եմ նույնիսկ պատկերացնել։

Այս հրդեհները շատ ավելի քիչ կլինեին, եթե ժամանակին խոտը հնձվեր։ Այն ջանքն ու փողը, որ ներդրվեցին Օպերայի բակում 1 սրճարան քանդելու վրա, ցուցադրական անիմաստ շաբաթօրյակ անելու վրա, թանկարժեք նոր տոնածառ կանգնացնելու վրա, պետք էր ծախսել ժամանակին խոտհունձը կազմակերպելու վրա։

Հ․Գ․ Ուշադրություն դարձրեք, որ այլ դեպքերում շատ ակտիվ, ծառերը գրկող ու ամեն կոտրած ճյուղի համար լացող բնապահպաններից ծպտուն դուրս չի գալիս։ Լուռ են նաև բազմաթիվ ՀԿ-ները, որ առաջներում վազելով կգնային քաղաքապետարանի դիմաց վրան կխփեին...

Ditord.am-ի լուսանկարը:

Ditord.am-ի լուսանկարը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: