Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ի օգտին լրտեսության մեղադրանքով Իրանում կայացվել է մահապատժի դատավճիռ


  
դիտումներ: 126

Իրանում կալանավորվել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (CIA) օգտին լրտեսություն անելու մեջ մեղադրվող 17 մարդ:

Իրանական մամուլի համաձայն՝ նրանցից մի քանիսի նկատմամբ մահապատժի վճիռ է արձակվել:


Իրանի հետախուզության նախարարության լրտեսության դեմ պայքարի վարչության պետը հայտարարել է, որ նշված 17 անձինք ԱՄՆ-ի կողմից հատուկ նախապատրաստվել և Իրան են ուղարկվել լրտեսության նպատակով:

Ավելի վաղ Իրանի հետախուզության նախարար Մահմուդ Ալևին մայրաքաղաք Թեհրանում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և այլ երկրների օգտին գործող լրտեսների խումբ է կալանավորվել:

Նշենք, որ նախորդ ամիս նույն մեղադրանքով Թեհրանի բանտերից մեկում մահապատժի էր ենթարկվել Իրանի պաշտպանության նախարարության աշխատակից Ջելալ Հաջի Զևարը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: