Հայերեն   English   Русский  

Ի պատասխան անպատասխանատու մեկնաբանությունների․Լիդիան Արմենիա


  
դիտումներ: 129

Հուլիսի 23-ին ՀՀ Քննչական կոմիտեն տարածել է հայտարարություն այն մասին, որ Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարը 2014 թվականին իր որդուն է օտարել համայնքային սեփականության հողամաս և 2015-ին վաճառել է այդ հողամասը ՓԲ ընկերությանը՝ անհամեմատ թանկ:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ հիշատակվող ՓԲ ընկերությունը «Լիդիան Արմենիան» է, որը 2015 թվականին Լայերտ Մկրտչյանից ձեռք է բերել վերջինիս սեփականության իրավունքով պատկանող հողամասը և այգին` 147 միլիոն դրամով: Քննչական կոմիտեի հաղորդագրությունը տարատեսակ անտեղյակ մեկնաբանությունների և չարամիտ մանիպուլյացիաների տեղիք տվեց Ամուլսարի ծրագրի որոշ քննադատների կողմից: Ինչպես հաճախ՝ այս դեպքում էլ՝ առանց որևէ հիմքի և անհրաժեշտ տեղեկությունների: Այս առիթով հարկ ենք համարում պարզաբանել:

  1. Ընկերությունը Գնդեվազ համայնքի 145 սեփականատերերից հողը ձեռք է բերել բացառապես նույն պայմաններով՝ գնահատման նույն չափանիշներով: Գնագոյացումը հիմնված է եղել հայաստանյան օրենսդրության, ինչպես նաև միջազգային լավագույն չափանիշների վրա: Սա ներառել է ո՛չ միայն հողի շուկայական արժեքը, այլև մանրակրկիտ ուսումնասիրություն, այդ թվում՝ հողատեսքի, ծառերի և մշակաբույսերի առկայության, դրանց քանակի և տարիքի, բերքատվության և այլ չափանիշների գնահատում: Այս չափանիշները կիրառվել են բոլոր հողատերերի գույքի գնահատման դեպքում: Գնահատման չափանիշները բաց են, թափանիցկ և միշտ հասանելի են եղել մեր կայքում:
  2. Խնդրո առարկա հողամասի ձեռքբերումն իարականացվել է պետական իրավասու մարմնի կողմից տրված սեփականության իրավունքը, ինչպես նաև հողամասի նկատմամբ սահմանափակումների բացակայությունը հավաստող փաստաթղթերի հիման վրա՝ ինչպես և մյուս բոլոր 145 սեփականատերերի դեպքում:
  3. Խնդրո առարկա հողամասի և մյուս բոլոր հողամասերի դեպքում ձեռքբերման արժեքը ներառել է ոչ միայն հողամասի, այլև դրանում առկա մշակաբույսերի և պտղատու ծառերի արժեքը՝ գնահատվելով վերը նշված միջազգային չափանիշներով:
  4. Վերը բերված չափանիշներով Լայերտ Մկրտչյանից 147 միլիոն դրամով ձեռք բերված հողից և այգուց բացի, Լիդիան Արմենիան Գնդեվազ համայնքի 145 սեփականատերերից ձեռք է բերել ընդհանուր առմամբ շուրջ 1, 3 միլիարդ (մեկ միլիարդ երեք հարյուր միլիոն դրամ) ընդհանուր արժեքով հողամասեր:
  5. Ի լրումն՝ Գնդեվազ համայնքի 145 սեփականատերերից և ոչ մեկի հետ «Լիդիան Արմենիան» չի ունեցել դատական վեճ:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: