Հայերեն   English   Русский  

Մալազիայի նախկին թագավորի և ռուս գեղեցկուհու ամուսնալուծության գաղտնիքը բացահայտվել է


  
դիտումներ: 900

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մալազիայի նախկին թագավոր, Քելանթան նահանգի սուլթան Մուհամմադ V-ի իրավապաշտպանը հաստատել է նրա ամուսնալուծությունը ռուս կնոջ՝ «Միսս Մոսկվա» մրցույթի հաղթող Օքսանա Վոյևոդինայի (Գորբատենկո) հետ: Գրում է Gazeta.ru-ն:

Փաստաբանը ցուցադրել է զույգի ամուսնալուծության վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը:

«Ձերդ Գերազանցությունը, անշրջելիորեն բաժանվել է տիկին Ռիհանա Օքսանա Գորբատենկոյից կողմից 2019 թ. հունիսի 22-ին շարիաթի օրենքին համաձայն` երեք անգամ «տալակ» բառն արտասանելով», - նշվել է փաստաթղթում:

Փաստաթղթի համաձայն՝ ամուսնալուծության վկայականը տրվել է հուլիսի 1-ին:

Մինչ այդ ԶԼՄ-ները հակասական տեղեկություններ էին տարածում զույգի ամուսնալուծության մասին:

Ավելի վաղ Սինգապուրի դատարանը հերքել էր Մալազիայի նախկին թագավոր Մուհամմեդ V- ի և ռուս մոդելի ամուսնալուծությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: