Հայերեն   English   Русский  

​Տարին ինչպես սկսես, այնպես էլ այն կընթանա: Իսկապես:


Սամվել Ֆարմանյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 3789

Նիկոլ Փաշինյանը հունվարի 1-ին գրառում էր կատարել (նկար 1), ըստ որի, 2018 թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 25-ը Հայաստանից մեկնածների ու ժամանածների` սահմանահատումների տարբերությունը կազմել էր պլյուս 20 713 մարդ:

Սահմանահատում տերմինի ու բերվող «վիճակագրության» Փաշինյանի քողարկած ակնարկն այն էր, որ մարդիկ մտածեն, որ արտագաղթը մեր երկրից դադարել է և կա հակառակ գործընթացը` ներգաղթ, էն էլ ոչ ավել, ոչ պակաս ` 20713 մարդ մեկ տարում: Հիմա երեկ, նույն Նիկոլ Փաշինյանն իր ձեռքով ներկայացրել է նոր վիճակագրություն (նկար 2), որտեղ նշված է, որ 2018 թ. առաջին կիսամյակի սահմանատումների սալդոն եղել է բացասական և կազմել է մինուս 6110 մարդ: Մինչ կառավարությունը, վիճակագիրներն ու լրագրողները գլուխ կհանեն էս ինքնահերքում-գլուխկոտրուկից, մանավանդ որ, անգամ պաշտոնական վիճակագրությամբ 2018 թ. սահմանահատումների իրական հաշվեկշիռը բացասական է` մինուս 4588 մարդ, երբ խոսքը վերաբերում է ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց (նկար 3), փաստենք իրականությունը:

Իրականությունն այն է, որ երկրի ժողովրդագրական վիճակն ու միտումները գնահատելու համար սահմանահատումները չէ, որ առաջնային են, առաջնայինը երկրի մշտական բնակչության, իսկ ավելի առաջնայինը` ՀՀ քաղաքացիների թիվն է: Իսկ այդ պատկերը հետևյալն է. 2018 թ., համազգային լավատեսության ամենապիկ տարում, ցավոք սրտի, Հայաստանի մշտական բնակչությունը, ըստ պաշտոնական վիճակագրության, նվազել է 18 500-ով, այսինքն այդքան մարդ արտագաղթել է Հայաստանից (նկար 4): Ու միայն 10 900 բնական աճի դրական պատկերի շնորհիվ է, որ նախորդ տարի մեր երկրի մշտական բնակչությունը նվազել է ընդամենը 7 600-ով:

Էլ չեմ խոսում այն մասին, որ այդ հախուռն ու իրարամերժ վիճակագրությունից մի բան է ստացվում` փոխվում է մեր բնակչության էթնիկ կազմը. ՀՀ քաղաքացի հայերը հեռանում են Հայաստանից, իսկ Հայաստանի փաստական բնակչությունը մեծանում է ՀՀ քաղաքացի չհանդիսացող օտարերկրացիների հաշվին, որոնք, «պարզվում է», որ առաջին անհրաժեշտության ապրանքներ էլ չեն սպառում, որովհետև այդ ապրանքների սպառումը 2018 թ. համամասնորեն` 1.32 % չի աճել, ինչպես Փաշինյանի ներկայացրած վիճակագրությունն է ենթադրում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: