Հայերեն   English   Русский  

Հուրգադայում մնացած քաղաքացիները հնարավոր է արդեն այսօր վերադառնան Հայաստան․ ԱԳՆ


  
դիտումներ: 726

Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը բանակցություններ է վարում , որպեսզի Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիները հնարավորինս շուտ վերադառնան Հայաստան։

Անկախին փոխանցեց ՀՀ արտաքին գործերի նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի որքան հնարավոր է շուտ կազմակերպվի մեր քաղաքացիների ապահով վերադարձը հայրենիք։ Դեսպանության կողմից արդեն իսկ բանակցություններ են տարվում՝ հնարավորության դեպքում վերադարձը կազմակերպել արդեն իսկ այսօր»,- ասաց Աննա Նաղդալյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: