Հայերեն   English   Русский  

Հոգեբաններն՝ ամռան աշխատանքի առավելությունների մասին


  
դիտումներ: 580

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հոգեբանները պատմել են ամառային արձակուրդների թեժ սեզոնին աշխատանքի առավելությունների մասին: Գրում է Russian.rt.com-ը:

Այսպիսով, հոգեբան Օլգա Մախովսկայայի կարծիքով՝ ամռան ընթացքում ղեկավարության վերահսկողությունն աշխատողների նկատմամբ զգալիորեն նվազում է:

«Ամռանը լավ է աշխատանքի գնալ, քանի որ վերահսկողությունը խիստ նվազում է: Աշխատակիցները հեռանում են, և մենք երախտապարտ ենք նրանց, ովքեր այդ ընթացքում մնում են իրենց պաշտոնում: Նրանք «տեսադաշտից դուրս են մնում», - ասել է նա:

Մասնագետի կարծիքով՝ ամռանն աշխատանքը հատկապես լավ է նաև ինտրովերտների համար այն պատճառով, որ այդ ընթացքում աշխատակիցների թիվը գրասենյակում կրճատվում է:

Հոգեբանը խորհուրդ է տալիս հնարավորության դեպքում արձակուրդը աշնանը հետաձգել՝ թավշյա սեզոնին, երբ տոմսերի գները շատ ավելի ցածր են լինում, քան ամառը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: