Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ում փառատոնի ժամանակ կրակոցներ են հնչել


  
դիտումներ: 105

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Gilroy Garlic սննդի փառատոնի շրջանակներում կրակոցներ են հնչել: Այդ մասին հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով շտապ օգնության ծառայությանը: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես նշվել է, նախնական տվյալներով, 11 մարդ է վիրավորվել: Նրանք լուրջ վնասվածքներ են ստացել:

Սակայն նշվել է, որ հրաձգության հետևանքով զոհերի և վիրավորների ճշգրիտ թիվը դեռևս հայտնի չէ:

Ականատեսներից մեկի խոսքերով՝ հրաձիգը մոտավորապես 20 տարեկան մի երիտասարդ է եղել:

Ներկայումս դեպքի վայրում արտակարգ իրավիճակների ծառայության բազմաթիվ աշխատակիցներ և մի քանի ուղղաթիռներ են գտնվում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նյու Յորքի խաղահրապարակներից մեկում կրակոցներ են հնչել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: